ԿԽՄԿ-ի հիմնադիր Անրի Դյունանն է, նա Նոբելյան մրցանակ ստացավ վիրավոր զինվորներին օգնելու համար

11/06/2025 23:27 Ներքին կյանք

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ. Լուսանկարում ԿԽՄԿ-ի հիմնադիր Անրի Դյունանն է։ Քչերը գիտեն, որ 1901 թվականին Դյունանն առաջիններից է եղել աշխարհում, որ ստացել է Նոբելյան մրցանակ՝ վիրավոր զինվորներին օգնելու և միջազգային փոխըմբռնում ստեղծելու իր մարդասիրական ջանքերի համար։

Կյանքի վերջին 18 տարիները Դյունանն անցկացրել է շվեյցարական Հեյդեն գյուղի հիվանդանոցում՝ 12-րդ սենյակում։ Մինչ այդ ապրել է ծայրահեղ աղքատության մեջ՝ բիզնեսները ձախողելու պատճառով, քանի որ զբաղված էր մարդասիրական գործունեությամբ։

Աշխարհը երկար տարիներ մոռացել էր Դյունանի մասին։ Լրագրող Գեորգ Բաումբերգերի հոդվածից հետո՝ 1896 թվականի մայիսի 8-ին, Դյունանի ծննդյան օրը, նա հարյուրավոր հեռագրեր ստացավ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Հռոմի պապից։ Մարդիկ սկսեցին նվիրատվություններ ուղարկել, սակայն Դյունանը ամբողջը փոխանցեց Կարմիր խաչին և այլ բարեգործական կազմակերպություններին։

–00—ՍՊ