Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, հրդեհ է բռնկվել․ տուժածներ կան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել: Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել
-
Բերիո հայոց թեմի առաջնորդը աղոթք է բարձրացրել Քեսապում տագնապեցնող անտառային հրդեհների կապակցությամբ
-
Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել գործողություններ․ նման տվյալ չկա
-
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է