Սա վերջին կարմիր գիծն է, որ իշխանությունը խախտում է, հավատացնում եմ՝ չեն մարսելու. Գուրգեն Մելիքյան
11/06/2025 18:37
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

«Սա վերջին կարմիր գիծն է, որ իշխանությունները խախտում են», – «Փաստինֆո»-ին ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը։
Չնայած տարիքին՝ Մելիքյանը նույնպես հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը շտապել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ իր աջակցությունը հայտնելու և դիմավորելու ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Հավատացնում եմ Ձեզ՝ չեն մարսելու։ Հաղթանակը լինելու է ժողովրդի։ Սա ժողովրդի իշխանությունն է։ Մենք ճշմարտության կողմն ենք, և ճշմարտությունը հաղթելու է՝ մի՛ կասկածեք անգամ մազաչափ», – նշել է Մելիքյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավին։
–00—ՅՄ