Ճամբարակում տեղի ունեցած գազի պայթյունի վայրում 3 մարդու են փնտրում

11/06/2025 11:03 Ներքին կյանք

Ճամբարակում զոհերի թիվը հասել է 2-ի, եւս 3 մարդու փնտրում են: Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ Ճամբարակում այսօր գազի պայթյուն տեղի ունեցել՝ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ՝ կից մուտքի բնակարաններ։

Դժբախտ պատահարի հետևանքով կա երկու զոհ, 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

–00—ՅՄ