Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի․ Shamshyan

11/06/2025 10:38 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտայի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2-րդ խումբը՝ կինոլոգներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում