Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք: Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:
Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը: Թե ինչպես է ՍԱՏՄ ղեկավարի հավանական թեկնածուն տնօրեն աշխատել գոյություն չունեցած ՍՊԸ-ում, թերեւս կիմանա միայն նրան նշանակողը:
Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ այս կառույցում այնպիսի «բարդակ» վիճակ է եղել նախորդ ամիսներին, որ հնարավոր է Պետրոսյանի նշանակումն էլ գլուխ չգա, քանի որ նա էլ այս կամ այն կերպ առնչվել է յուրացումներին, ինչի համար 6 ամիս աշխատած նախկին պետը` Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, հիմա կալանավորված է։
–00—ՍՊ