Իշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի. հրաժարական կտա. «Ժողովուրդ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական վերնախավը համոզված է, որ առաջիկայում Վեհափառը կհրաժարվի Կաթողիկոսի բարձրագույն պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Վեհափառը ելք չունի, հայտնվել է մի իրավիճակում, որ պետք է «ենթարկվի» Նիկոլ Փաշինյանի պնդումներին, եւ հոգեւորականները պետք է նոր Կաթողիկոս ընտրեն: Իշխանությունն իր ամենամտերիմ շրջապատում քննարկում է իրականացրել, ու միմյանց վստահեցրել են, որ Վեհափառը «ելք չի ունենալու», երբ ճնշումները օր օրի ավելանան:
Իսկ եկեղեցավորները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ Վեհափառը վստահեցրել է թիմին, որ իրենք կհասնեն իրենց ուզածին միայն լռությամբ, ու պետք է Փաշինյանի բարձրացրած «աղմուկին» ընթացք չտալ, եւ այն աստիճանաբար շուտով կմարի: Թե որ կողմը առաջիկայում կունենա իր համար ցանկալի արդյունք, դեռեւս պարզ չէ, բայց փաստ է, որ հանրության լայն շրջանակներին կատարվողը դուր չի գալիս»։
–00—ՍՊ