Եթե դու ընդունակ ես ամեն ինչի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչի, Եկեղեցին ու Վեհափառը մենակ չեն

11/06/2025 00:22 Ներքին կյանք

Եթե դու ընդունակ ես ամեն ինչի, մենք էլ պատրաստ ենք ամեն ինչի, Եկեղեցին ու Վեհափառը մենակ չեն։ Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել դիմավորելու և աջակցություն հայտնելու Վեհափառ Հայրապետին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանն արդեն խմբեր է ձևավորում, որ հարձակվի Եկեղեցու վրա, բայց թույլ չենք տա, որ այդպես վարվեն։ Նա վաղուց է անցել կարմիր գծերը, դեռ չենք կարողացել ազատվել այս չարիքից», – իր խոսքում նշել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ