Այսօր պետք է ոչ թե հակառակ կարծիք ունեցողներին թիրախավորել, այլ սեփական օրակարգի արդյունավետությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Դատարանի բակում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ներընդդիմադիր հատվածում հյուծվող դավադրությունների տեսության դրսևորումներին, նշեց, որ ՀՀԿ-ի համար միակ թիրախը գործող կառավարիչն է:
«Մենք «շախ» ենք հայտարարում միայն այս իշխանություններին, ուրիշ «շախ» հայտարարելու ֆիգուր չունենք»,- նշեց նախագահը, նաև ակնարկելով, որ առանձնապես ցանկություն էլ չունի այդ դաշտ մտնելու և պայքարի այս բարդ ժամանակահատվածում անհարկի ժամանակ և ռեսուրս ծախսելու:
Յուրաքանչյուր ուժ, գործիչ կարող է իր պատկերացումներն ունենալ ներքաղաքական զարգացումների և այսօր ստեղծված իրավիճակի շուրջ, բայց դրա հիմքում ոչ թե հակառակ կարծիք ունեցողներին զրպարտելն ու թիրախավորելը պետք է լինի, այլ սեփական օրակարգի արդյունավետության հիմնավորումը»:
–00—ՅՄ