Բալետի օրեր՝ Թումանյանի անվան զբոսայգում

10/06/2025 11:45 Ներքին կյանք

Հունիսի 6-ից 13-ը Երևանում՝ Թումանյանի անվան զբոսայգում, բալետի օրեր են, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անընդմեջ։

Փառատոնի շրջանակում հունիսի 6-ին և 7-ին ելույթ է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնը՝ «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։

Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:

Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ազատ է: