Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավարն այսօր ազատ է արձակվել

10/06/2025 11:28 Ներքին կյանք

Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավար Ֆելիքս Միրզոևը այսօր ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին, Կոտայքի մարզում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:

Տեղի ունեցած միջադեպի արդյունքում Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել էին։

–00—ՅՄ