Վարչախմբի պարագլուխը քաղաքացիական բախումներ է հրահրում․ «ՀայաՔվէ»

10/06/2025 11:31 Ներքին կյանք

Վարչախմբի պարագլուխը քաղաքացիական բախումներ է հրահրում։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվէ»-ն։

«Նա կոպտագույն կերպով խաթարում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով զինվում է, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը` ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։

Ավելին՝ առկա են լուրջ մտահոգություններ, որ կա ծրագիր Հայաստանում ներքին անկայունությունը հասցնելու մի հանգրվանի, որին կարող է հետևել արտաքին ինտերվենցիան։

Հայաստանի Հանրապետությունում կան համապատասխան պատկան մարմիններ, որոնց ուղիղ պարտականությունն է ապահովել սահմանադրական կարգը, կանխել բախումներն ու հնարավոր այլ կործանարար զարգացումները»,-ասված է հայտարարության մեջ։