Ադրբեջանը Թուրքիայի հետ սկսել է երկու զորավարժություն մեր քթի տակ, այ սրա դեմ պիտի պայքարեր ղեկավարը

10/06/2025 10:30 Ներքին կյանք

Մինչ Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը ադրբեջանական կողմի հետ զուգահեռ հարձակվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա որպես ազգային կառույց, այդ նույն Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին երեկվանից սկսել է երկու զորավարժություն (պաշտոնական մեկնարկը` երկու օրից): Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

««Անսասան եղբայրություն-2025» և «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2025» անուններով այս զորավարժությունները անց են կացվում մեր, պատկերավոր ասած, քթի տակ` Նախիջևանում:

Այ սրա դեմ պիտի պայքարեր Հայաստանի ազգային ղեկավարը, և սա է միակ ազգային օրակարգը»,- գրել է նա:

–00—ՅՄ