Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Infiniti»-ն կամրջից ընկել է երկաթգծերի վրա․ կա տուժած

10/06/2025 09:32 Ներքին կյանք

Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ձորակից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

–00—ՅՄ