Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս. ՀՀ-ն մասնակիցների թվում է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կոնֆերանսին մասնակցել են 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքները նվիրված են եղել հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին:
Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։
Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև միջազգային կիբեռհանցավորության, կազմակերպված հանցավոր խմբերի թիրախավորման գործում Ինտերպոլի կարողությունների և ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև Ինտերպոլի NEXUS տվյալների պահոցի օգտագործման խթանումը։
Ելույթներով հանդես են եկել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզան, կազամակերպության ղեկավարությունը, իրավասու պաշտոնատար անձինք, անդամ երկրների պատվիրակներ, այդ թվում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:
Կոնֆերանսի շրջանակում վերջինս հանդիպում է տեղի ունեցել Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսիի հետ:
Կողմերը կարևորել են Ինտերպոլի և եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների հետ արդյունավետ փոխգործակցության գործում Ազգային կենտրոնական բյուրոյի դերը:
–00—ՍՊ