Նրան ոչ միայն պետք է մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի և պետականության անունից խոսել. Հասրաթյան

09/06/2025 23:00 Ներքին կյանք

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Երբ մարդ հետագիծ չունի կամ նրա անցյալը սոսկ ամբողջանում է ստելով ինքնահաստատվելու և շուրջ բոլոր ատելություն տարածելու դատարկաբանությամբ, անհնար է նմանից ակնկալել ողջախոհ ու արդյունավետ քայլերի հաջորդականություն: Այդպիսինին ոչ միայն պետք է մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի և պետականության անունից խոսել…

Ցավոք, մեզ մոտ ժողովրդի և պետականության անունից ավելի բարձրագոչ ու հպարտ արտահայտվում են նրանք, ովքեր ոչ միայն չունեն որևէ մնայուն դրական հետագիծ, այլև պետություն ստեղծելու, պաշտպանելու և այն կայացնելու ճակատագրական պահին կամ թաքստոցում էին, կամ դեռևս չծնված…

Ճանապարհ անցած և հետագիծ ունեցող անհատների համար որքան էլ դժվար, բայց, միևնույն է՝ անպատվաբեր է նմաններին հանդուրժելը…»։

–00—ՍՊ