«Հեռո՛ւ մնա Հայ առաքելական եկեղեցուց»․ ցույց կանցկացվի Վրաստանում

09/06/2025 22:42 Ներքին կյանք

Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև (Վրաստան, ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց, 4) կանցկացվի բողոքի ցույց՝ «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Հայտնում են Վրաստանի հայ համայնքից։

Հանրահավաքը դատապարտելու է Հայաստանի ապազգային և եկեղեցու նկատմամբ պարբերական ու հետևողական հարձակումներ իրականացնող ներկա իշխանությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։

Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Թբիլիսիում գտնվող հայրենակիցնե’ր, կոչ ենք անում հունիսի 12-ին` ժամը 16:30-ին, մասնակցել ցույցին, կանգնե’լ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի կողքին, պաշտպանել մեր ժողովրդի հոգևոր հենասյուները։

 

–00—ՍՊ