Ավանեսյանը այցելել է «Ավան» հոգեկան առողջության կանանց բաժանմունք

09/06/2025 19:40 Ներքին կյանք

Առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային մանկական հոգեբուժական ծառայությունն այսուհետ գործելու է ամբողջովին նոր պայմաններում. մասնաշենքը հիմնովին վերանորոգվել և վերազինվել է:

Այն սպասարկելու է Երևանում ու բոլոր մարզերում արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաներին:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերաբացվել է նաև կանանց բաժանմունքը. վերանորոգված և վերազինված բաժանմունքը 40 մահճակալ ունի:

Վերանորոգվել է նաև նեղ մասնագետների և սոցիալ-հոգեբանական ծառայությունների մասնագետների կաբինետները:

Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է հոգեկան առողջության խնդիրնր ունեցող մեր քաղաքացիներին տրամադրել որակյալ բուժօգնություն` արժանապատիվ պայմաններում:

–00—ՍՊ