Պարեկներն ու բժիշկները փրկել են Հրազդանի կիրճում հայտնված անօգնական տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և պարեկներ Վահե Հարությունյանի ու Վարդան Նիկոլյանի, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից փրկվել է քաղաքացու կյանք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսում ու Վ. Հարությունյանն ու Վ. Նիկոլյանը, գնալով ձայնի ուղղությամբ, մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերում են քաղաքացուն՝ անօգնական վիճակում:
Տեղում վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանը հեռախոսակապով տեղեկությունը փոխանցում է Երևանի 1-03 շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործում են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերում, ինչից հետո բժիշկներն ու պարեկները այդ քաղաքացուն մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվում է հիվանդանոց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ