«Avenue Arzni» հյուրատանը հնչած կրшկnցների հետևանքով բերման ենթարկվածներից է Արզնիի համայնքապետը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության ծառայողները՝ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել մի խումբ անձանց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Շամշյանի տեղեկություններով՝ Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:
Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից ևս մի քանիսի ինքնությունը քրեական և համայնքային ոստիակններն ու քննիչները պարզել են և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում