ՔՊ անդամը հայտնել է, որ փողոցում քայլելիս իրեն հրել և վայր են գցել, հնարավոր է՝ նաև ապտակած լինեն

09/06/2025 10:51 Ներքին կյանք

Հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է գցել, պատճառելով ֆիզիկական ցավ, հնարավոր է ապտակած էլ լինեն, սակայն վստահ չէ և հրաժարվել է բժշկական օգնությունից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

–00—ՅՄ