Ոսկեվազում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում

08/06/2025 18:29 Ներքին կյանք

ՀՀ կառավարությունից տեսանյութ են հրապարակել՝ հայտնելով․

«Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում:

Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար»:

–00–ԱՀ