Չկա փոխադարձ ատելություն, չկա և լակոտոկրատիա. Ստեփան Դանիելյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։
Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։ Մինչև հիմա այդ ռեսուրսի հաշվին կարողացել են պահել իշխանեւթյունը։
7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ և ավերածություններ են սփռել։
Սակայն իրենց հիմնական ու միակ ռեսուրսը սպառվել է։ Լակոտոկրատիան ցնցումների մեջ է, ու որքանով ավելի խորն են դա գիտակցում, այնքանով ավելի շատ են փորձում իրենց միակ ռեսուրսը’ ատելությունը, հերթական անգամ շահարկել։
Սպառվել է ատելության ու փոխադարձ թշնամության պաշարը, հանրությունը հոգնել է։
Չկա փոխադարձ ատելություն, չկա և լակոտոկրատիա։ Նրանք այսօր դե յուրե իշխանություն են, սակայն դե ֆակտո այլևս գոյություն չունեն»։
–00–ԱՀ