Արդարադատության ոլորտի թվայնացումը նախարարության բարեփոխումների կարևորագույն մաս է կազմում. ԱՆ

07/06/2025 21:09 Ներքին կյանք

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը:

Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 20-ից ավելի թվայնացման ծրագրերն ու այս համատեքստում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Արդարադատության ոլորտի թվայնացումը նախարարության բարեփոխումների կարևորագույն մաս է կազմում:

Արտագնա աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է համալրել պատգամավորներին գործնական գիտելիքներով այն մասին, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը աջակցել խորհրդարանական աշխատանքին` հնարավորություն տալով վերլուծել մեծածավալ տվյալներ, բացահայտել քաղաքականության կարևոր միտումներ և ձևավորել հիմնավորված կանխատեսումներ:

–00—ՍՊ