Երևանում շաբաթօրյակի ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ

07/06/2025 15:36 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչոթյունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկույթուններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից «Գլենդել հիլզ»-ում մաքրման աշխատանքներ (շաբաթօրյակ) անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները և ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Զաքյանն ու Անդրանիկ Մարգարյանը:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

–00—ՅՄ