Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են հայերի կոտորածը կազմակերպած թշնամու տոնը. Րաֆֆի Ասլանյան

07/06/2025 14:42 Ներքին կյանք

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցույց տվեք աշխարհում մի երկիր, որի ղեկավար կարող էր դառնալ Նիկոլ Փաշինյանի նման մեկը, ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանի նման մեկը և այդպես շարունակ։

Չեք կարող գեթ մեկ երկիր մատնանշել, նույնիսկ աֆրիկական, հետևաբար մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի, այդ թվում՝ մեր հայրենակիցներին դաժանորեն գլխատած Ռամիլ Սաֆարովի ու Քամիլ Զեյնալիի տոնը։

Մե՜նք ենք մեղավոր, միայն մե՜նք»։

–00—ՅՄ