Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ Այս մասին գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի՛ երևանցիներ,
Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։
Փառատոնի բացումը նշանավորվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։
Սիրով սպասում ենք ձեզ նաև այսօր՝ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը»:
–00—ՅՄ