Հայաստանը Վերականգնման վարկերի բանկի հետ քննարկում է ենթակառուցվածքային ծրագրերի հարցերը

06/06/2025 19:55 Ներքին կյանք

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, ինչպես նաև Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» կառուցման ծրագրերի ընթացքին:

Կողմերը երկկողմ համաձայնություն են ձեռք բերել առաջիկա նախագծերի շրջանակներում համագործակցային հարաբերությունները շարունակելու վերաբերյալ:

–00—ՍՊ