ԱԱԾ-ն հաստատեց. Սյունիքի մարզի 2 անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 24News–ը ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղի երկու բնակիչ անցել են հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում։
Ըստ մեր տեղեկությունների, նրանք փորձել են հետ բերել գիծը հատած անասուններին, սակայն իրենք են հայտնվել հակառակորդի տարածքում։
–00–ԱՀ