«Արթիկում չուլանի վերածված եկեղեցի կա՞». համայնքապետը ամեն ինչ արեց, որ չպատասխանի

06/06/2025 10:47 Ներքին կյանք

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը կարծում է, որ իր նոր ձեռքբերված մեքենան թանկարժեք չէ, այն իր ընկերներն են բերել Ուկրաինայից։ Այս մասին նա ասել է 24News-ի թղթակցի հարցին ի պատասխան։

«Մեքենաս իմ ընկերները բերել են Ուկրաինայից: Այդ գնումը աշխատավարձի հետ կապ չունի: Հինը տվել եմ, ուրիշ մեքենա վերցրել»,-հայտնեց Անանիկյանը:

Նա նաև ամեն կերպ խուսափեց անդրադառնալ եկեղեցիների՝ «չուլանի» վերածվելու Փաշինյանի հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ