ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ

06/06/2025 09:48 Ներքին կյանք

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ է եկել երեկ` մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին, որի հիմնական թեման կլինի Մեծ հաղթանակի 80-ամյակը։

–00—ՅՄ