Երևանում 22-ամյա երիտասարդի են դանակահարել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ հետույքի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է պատահական թիթեղի վրա նստելու հետևանքով։
Վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա տղա է։
Shamshyan-ի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 04։30-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում Ամիրյան 15 հասցեի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 21-ամյա Կ. Լ․-ն դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված Ն. Գ․-ի ձախ հետույքի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Կ. Լ․-ն մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ