Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին փակ է լինելու

05/06/2025 22:00 Ներքին կյանք

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․

«Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 07.00-ից 20.00, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։

Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»։

 

 

–00—ՍՊ