Վեհափառը նիկոլապետության հաչոցին շան տեղ չի դնում, Նիկոլի մայելը կրկեսային հետաքրքրություն չունի
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Հանրային գործիչ Միհրան Հակոբյանն անդրադարձել է իշխանության ղեկավարի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող արշավին․
«Պատմության մեջ Հայաստանի ոչ մի կառավարիչ Հայ Եկեղեցու վրա չի հարձակվել այնպես, ինչպես փորձում է հարձակվել Նիկոլը: Հետաքրքիրն այն է, որ իրենց հեղափոխական երևակայող անգրագետները նորմալ փաստարկ անգամ չեն կարողացել մոգոնել:
Նիկոլապետության պաշտոնական քարոզչական գիծն այն է, թե Հայ Առաքելական Եկեղեցին հոգևորականներինը չէ, ժողովրդինն է: Ժողովուրդ ասելով էլ, բնականաբար, նկատի ունեն «ախուրյանցիանոներին», «լեյլատատիներին» ու «բաղդասարյանռոմաններին» …
Ով նման տխմարություն դուրս տա, հանգիստ ուղարկեք գրողի ծոցն ու խորհուրդ տվեք, որ իրենց հարազատների պսակի կարգն անի ոչ թե ձեռնադրված հոգևորականը, այլ իրենց «ժողովրդական եկեղեցուց» ինչ-որ մեկը, ասենք՝ ախուրյանցի Անոն:
Դիցուք՝ երբ Լոսից Երևան գաստրոլների եկած Սինանյան Զարեհը հերթական անգամ նման տխմարություն դուրս կտա, նախ հարցրեք՝ երեխաներդ կնքվա՞ծ են, և եթե այո, ապա ինչու՞ է երեխաներիդ կնքել օծյալ հոգևորականը, և ոչ թե ժողովրդից ինչ-որ մեկը, ասենք՝ ձեր Բաղդասարյան Ռոմանը:
Հ. Գ. Երիցս ճիշտ է վարվում Վեհափառը, որ նիկոլապետության վայրահաչոցին շան տեղ չի դնում, որովհետև իրականում Նիկոլի մայելը «խորքային ժողովրդի» մոտ վաղուց նույնիսկ կրկեսային հետաքրքրություն չի առաջացնում»: