Ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ կկատարվի
05/06/2025 12:22
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ կկատարվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
«Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2025 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 446.1 մլն մ3»,- նշված է հիմնավորման տեքստում։
–00–ԱՀ