Զորակոչին առնչվող հարցերով աջակցություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 116 հեռախոսահամարով. ՄԻՊ

05/06/2025 10:13 Ներքին կյանք

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո

«Զորակոչին առնչվող հարցերով Պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am»,- ասվում է հաղորդագրությունում։

–00–ԱՀ