Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը հասել է նաև ադրբեջանական շրջանակներին

05/06/2025 09:09 Ներքին կյանք

Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշազադեի ու Փաշինյանի թեզերի կրկնությունը ցույց տվող հայտնի լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։Այս մասին գրել ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։

 

Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը։ Իսկ առհասարակ Բաքվի ղեկավարության կողմից հնչեցված թեզերն այնքան նույնական են Փաշինյանի ասածների հետ, որ կարող եմ արդեն առանձին ֆոտոալբոմ սարքել այդ թեմայով։ Դեռ ես շատ փոքր մասն եմ տեղադրում․․․Դատողություններն էլ թողնում եմ ընթերցողներին»։

–00—ՍՊ