Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալ չի լինի. Շենգենյան վիզայի դիմումի ընդունման կարգը

04/06/2025 23:50 Ներքին կյանք

2025թ․ հուլիսից շենգենյան վիզայի դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

«Դեսպանության միջոցով պայմանավորվածություն ստանալը այսուհետ հնարավոր չէ։

Ցավում ենք հայտնել, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է հայտարարության մեջ։

–00—ՍՊ