Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է հնչեցրել՝ իբր հայկական կողմը հրթիռակոծել է Գանձակը

04/06/2025 23:40 Ներքին կյանք

Բաքվում շարունակվում է ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը։

Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է հնչեցրել՝ իբր հայկական կողմը Գանձակի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել, որի հետևանքով ադրբեջանական կողմը, իբր, կորուստներ է ունեցել։ Նաև նշել են, թե հայկական կողմը գնդակոծել է Մինգեչաուրի ջրամաբարը, ու եթե չլիներ ադրբեջանական ՀՕՊ-ը, Բաքուն, իբր, մեծ աղետներ կկրեր։

–00—ՍՊ