Փրկարարները կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

04/06/2025 22:32 Ներքին կյանք

Հունիսի 4-ին, ժամը 17:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է կցորդիչով բեռնատարի կողաշրջման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը․ տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

–00—ՍՊ