Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել. ըստ բնակիչների՝ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա

04/06/2025 21:56 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Ծաղկունք գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ կան տուժածներ, այդ թվում՝ երեխա։

Վթարի հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, մինչդեռ ոչ մի պարեկ չկա, որպեսզի կարգավորի երթևեկությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում