Տաշիրում «Հասկիին» հայտնաբերել են դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձինք «Հասկի» ցեղատեսակի շանը կախել են։
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Լուսինե Շ․-ն հայտնել է, որ ունեցել են «Հասկի» ցեղատեսակի շուն, որին սովորաբար իրենց տան դիմացի անտառում բաց են թողել զբոսնելու, սակայն մայիսի 20-ին հերթական անգամ շանը բաց են թողել ու չի վերադարձել և արդեն մայիսի 27-ին՝ ժամը 20։00-ի սամաններում, շանը հայտնաբերել են Տաշիր քաղաքի հարակից դաշտավայրում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ