Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ

04/06/2025 18:47 Ներքին կյանք

ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ՝ 2021-ի 1 մլրդ 662 մլն դրամի դիմաց, և կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2025-ին կկազմի 4 մլրդ 985 մլն դրամ, հայտնում են ՀՀ կադաստրի կոմիտեից։

«Անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։

Արդյունքում՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին։

2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով»։

–00—ՅՄ