Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
04/06/2025 18:06
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք:
Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և սվին-դանակ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ