«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել ՌԴ Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին

04/06/2025 18:11 Ներքին կյանք

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։

«Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրևան» աղավաղված ձևով ներկայացնելու, «Երևանի (Էրիվանի) նահանգ» հասկացությունը կամայականորեն «Իրևանի նահանգով» փոխարինելու, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերը՝ լավաշը, քոչարի պարը և այլն, ադրբեջանական հայտարարելու փորձերին»,- այս մասին հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից՝ ընդգծելով, որ նման հրապարակումները ոչ միայն հակասում են ակադեմիական էթիկային, այլև խաթարում են ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը՝ նպաստելով անցյալի առասպելականացված և քաղաքականապես մոտիվացված մեկնաբանությունների օրինականացմանը։

–00–ԱՀ