Չեմ բացառում, որ Սամվել Շահրամանյանի նկատմամբ կարող է մտացածին քրեական հետապնդում սկսվի. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Չեմ բացառում, որ Սամվել Շահրամանյանի նկատմամբ կարող է մտացածին քրեական հետապնդում սկսվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Սամվել Շահրամանյանը Ջալալյանի հետ որևէ առնչություն չունի։ Նրանց լուսանկարների համատեղ հրապարակումը համարում եմ ոչ տեղին։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նա եղել է անվտանգության խորհրդի քարտուղար, նորմալ է, որ նա ևս հարցաքննվում է»,- հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն հարցաքննվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
–00—ՅՄ