Փաշինյանը կրկին «չուլանի» թեման բացեց. «Չպետք է թույլ տանք, որ հուշարձանները չուլանի վերածեն»
04/06/2025 10:39
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն։ Այս մասին խորհրդարանում բյուջեի մասին քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հոգևոր կյանքին հաղորդակցությունը պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև պատմամշակութային հուշարձանները պատկանում են պետությանը։ Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում եկեղեցիները չուլանացված են, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքացիների շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ