Մեքենաներ են բախվել, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում

04/06/2025 07:46 Ներքին կյանք

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում մայիսի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախումից հետո «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

–00—ՍՊ