Բավական է լինենք աշխարհի երեսին ծաղրուծանակի առարկա, ամոթանքի ու արհամարհանքի թիրախ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ՑՈՐԵՆ և որոմ
«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ԵՍ հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցե՛ք և դրանից խուրձեր կապեցե՛ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե՛ք ԻՄ շտեմարանների մէջ»։
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹեՈՍԻ 13:30
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, հասել է ժամանակը ցորենը որոմից զատելու։ Եթե այսուհետև էլ ազգովի թացն ու չորը խառնած, առանց հստակ դիրքորոշման շարունակենք մեր ընթացքը, ապա ՏԻՐՈՋ Ահեղ Ցասումը բոլորիս վրա կթափվի և նիկոլի ու իր նման մյուս դիվահարների արածների ու չարածների պատասխանը հենց բոլորիցս էլ կպահանջվի, քանի որ լռել ենք ու հանդուրժել։ Ամեն մարդ վերջապես պետք է ընտրի ա՛յն ճամբարը, ա՛յն բանակը, որին ինքը զինվորագրվում է` չարի՞, նեռի՞, հակաքրիստոսի՞, սատանայի՞, նրանց կամակատարների՞, թե՞ ՏԻՐՈՋ, ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՆՐԱ Հրեշտակների, ՆՐԱ Եկեղեցու։ Երրորդը չկա։ Կա՛ քարերը նետելու և կա՛ հավաքելու ժամանակը, կա՛ ցանելու և կա՛ հնձելու ժամանակը։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր սխալվելով, մոլորվելով, խաբվելով ու գայթակղվելով երբևէ կողմ են եղել, այս պիղծ ու չարահնար իշխանություններին, ահա, այժմ իսկական պահն է հետ կանգնելու կործանարար այդ ճանապարհից, դարձի գալու և հայոց ինքնության ճշմարիտ ու անխորտակ արմատներին դառնալու։ Նրանք, ովքեր մեր Սուրբ Եկեղեցու դեմ են հանդես գալիս, դրանք նեռի զորքին են հավաքագրված և իրենց տեղն արդեն վաղուց հայտնի է` իրենց տիրոջ` սատանայի հետ։
Լսի՛ր, ով հա՛յ մարդ, ով էլ որ լինես՝ հավատացյալ, թե՛ ոչ, քրիստոնյա թե՛ ոչ, տեղեկացված, թե՛ ոչ, ակտիվ՛ թե՛ ոչ, պաշտոնյա, թե՛ ոչ, կին, թե՛ տղամարդ, ծեր, թե՛ երիտասարդ, հարուստ, թե՛ աղքատ, սփյուռքում, թե՛ հայրենիքում, միևնույն է ստիպված ես կատարելու քո կյանքի ամենակարևոր ու ամենավճռական քայլը և ընտրությունը, որից կախված է լինելու ոչ միայն քո սեփական կյանքն ու ապագան, այլ հենց մեր սերունդների, ողջ ազգի, ժողովրդի, հայրենիքի ներկան ու ապագան։ Բավական է լինենք աշխարհի երեսին ծաղրուծանակի առարկա, ամոթանքի ու արհամարհանքի թիրախ, ժամն է արթնության, համախմբման ու վճռական գործերի։
Տա՛ ԱՍՏՎԱԾ, որ ի վերջո ոչ մի արարած որոմի խրձի մեջ չհայտնվի, իսկ դիվական լեգիոններով լցված հոգեկան հիվանդների տեղը դիվահալած շնորհներով օժտված հայրերի առջև է կամ էլ համապատասխան բժշկանոցներում՝ զսպաշապիկների մեջ։
Մեր ոչն ենք ասում սատանայի ծառաներին և հրաժարվում ենք այս իշխանությունը մերը համարել և խնդրում ենք մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որ մաքրի Հայոց Տունը անարժաններից և ԻՐ Հայաստան աշխարհի մեջ արժանի կառավարիչներ կարգի՝ ԻՐ առաջ խոնարհվող ու ԻՐ պատվիրաններով առաջնորդվող ընտրյալ զավակներից Հայոց։
Մեր հույսն առ ԱՍՏՎԱԾ է, մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ և ՆՐԱՆ Փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
«ԱՍՏԾՈՒ վրա դրի իմ հույսը և վախ չունեմ. Մարդն ինձ ի՞նչ կարող է անել»: ՍԱՂՄՈՍ 55:11
«Միաբանություն վասն Ապաշխարության»