Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ

03/06/2025 23:04 Ներքին կյանք

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական  փողոցում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են Արտաշատյան փողոցում գտնվող դեղատան տանիքը՝ մասամբ (մոտ 45 քմ),  հարակից հասցեում գտնվող շինության տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ) և կուտակած փայտ (մոտ 60-70 հատ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շինություններ:

–00—ՍՊ